‘Ուկրաինայում ձերբակալվել է 79-ամյա գող «Էտուշ մայրիկը»’

1229

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում գողության համար ձերբակալվել է 79-ամյա Էտելլա Տ.-ն, որը հանցավոր աշխարհում հայտնի է «Էտուշ մայրիկ» մականվամբ: Հետաքննության տվյալներով՝ թոշակառու գողը շուկայում թռցրել է մի կնոջ դրամապանակը՝ հազար գրիվենով (մոտավորապես 123 դոլար): Տուժածը դիմել է ոստիկանություն, և երբ նկարագրել է շուկայում իրեն կրկնկակոխ հետևող «տատիկին», իրավապահներն անմիջապես գլխի են ընկել, թե ում մասին է խոսքը:

«Էտուշ մայրիկը» 20 դատվածություն ունի և ընդհանուր առմամբ կալանավայրերում անցկացրել է 25 տարի: Առաջին պատժաժամկետը նա ստացել է 1950-ականների սկզբին: Դեպք է եղել, երբ Էտելլան, լինելով մեղադրյալի կարգավիճակում, գողացել է  դատական նիստի մասնակիցներից մեկի դրամապանակը: Ի դեպ,  նա քննիչներին գանգատվել է, թե տառապում է կլեպտոմանիայով՝ գողամոլությամբ: Այնուամենայնիվ՝ հիմա նրան երեք տարվա ազատազրկում է սպասվում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը պետք է հրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքից’