‘Ուկրաինայում ձյան առատ տեղումնրի պատճառով հոսանքազրկվել են 300 բնակելի շրջաններ’

726

Ուկրաինայի 7 տարածաշրջաններում ավելի քան 300 բնակելի շրջաններ  հոսանքազրկվել են ձյան առատ տեղումների հետևանքով, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով (ձնաբուք, առատ տեղումներ, ուժգին քամի) էլեկտրահաղորդակցման համակարգերում առաջացած խափանումների պատճառով 7 տարածաշրջաններում հոսանքազրկում է տեղի ունեցել»,- նշվում է Արտագարկ իրավիճակների ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում նաև Հայաստանում:  Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված  ջերմաստիճանը  կնվազի 10-12 աստիճանով: 

Նախորդ հոդվածը‘Հարավաֆրիկացի կարդինալը պնդում է, որ մանկապղծությունը միշտ չէ, որ հանցանք է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ահաբեկչություն իրականացնելու մտադրության համար իսլամիստին 10 տարվա ազատազրկման են դատապարտել’