Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնահատականով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է առնվազն 15 հազար ռուսաստանցի զինծառայող, ոչնչացվել կամ բռնագրավվել է ավելի քան 2 հազար միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 530-ից ոչ պակաս տանկեր, 530 զրահատրանսպորտ և հետևակի 560 մարտաքան մեքենա։
Ռուսաստանը կորցրել է 60-ից ավելի ուղղաթիռ և կործանիչներ։
Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը նշել է, որ հարձակումը, որն ամենաշատը մեկ շաբաթ էր տևելու, արդեն ընթանում է բավական երկար ժամանակ։
Փոխանցում է BBC-ն։