‘
Ուկրաինայում սպանվել է Սևեռոդոնեցկի քաղխորհրդում «Պյոտր Պոռոշենկոյի դաշինք» խմբակցության ղեկավար Սերգեյ Սամարսկին:
Նախօրեին Սամարսկին ժամը 18:00-ին տուն է ճանապարհվել, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Տեղի ոստիկանության տվյալներով՝ պատգամավորի մարմինը հայտնաբերվել է կեսգիշերին մոտ՝ բռնի մահվան հետքերով: Նրա գլուխը ջախջախված է եղել:
Մահվան ստույգ պատճառն առայժմ չի նշվում:
Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության մասին: Գլխավոր վարկածը՝ հանցագործություն քաղաքական գործունեության հիմքով: Նաև դիտարկվում է ավազակային հարձակման և սպանության վարկածը՝ կապված բիզնես-շահերի հետ:
Սամարսկին նաև Սևեռոդոնեցկի ղեկավարի խորհրդականն էր, նա կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուն էր քաղխորհրդում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘