‘Ուկրաինայում ցույցերի հետևանքով հոսպիտալացվել է 412, ձերբակալվել 14 մարդ’

617

Ուկրաինայում բողոքի գործողությունների հետևանքով  հոսպիտալացվել է 412 մարդ, նրանցից ավելի քան 220-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Այս մասին, ըստ  BBC-ի, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովը: Նա նաև տեղեկացրել է, որ  բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվել է 14 մարդ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ից Ուկրաինայում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները՝ եվրաինտեգրման կողմնակիցները,   չեն  ընդունում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու մասին ուկրաինական կառավարության որոշումը:

Նախորդ հոդվածը‘Ազարովն ակնարկել է, որ Մայդանի ակտիվիստները խնդիրներ կունենան արդարադատության հետ’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Կա մեկ օրակարգ՝ Սերժ Սարգսյանի եւ նրա կլանի հրաժարականը (Տեսանյութ)’