‘Ուկրաինան՝ «միջքաղաքակրթական պորտալ»՝ Եվրատլանտիկայի և Եվրասիայի երկրների միջև ‘

774

Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ ոչ թե համագործակցության որոշակի փուլի ավարտ, այլ լայն ու խորը ինտեգրացիոն գործընթացի սկիզբ: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածքային նիստում: «Ուկրաինայի ընդգրկումը միացյալ Եվրոպայի ուղեծրի մեջ՝ եվրաընդլայնման նոր որակ է: Ըստ էության՝ դա ոչ թե Եվրամիության ընդլայնում է դեպի Արևելք, այլ Եվրամիության կողմից եվրասիական «ապավենի» ձեռք բերում: Ուկրաինան, որի տարածքում է գտնվում Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը, կարող է կապող օղակի դեր կատարել Եվրամիության և Եվրասիական միության միջև՝ ապահովելով Եվրոպական միացյալ տնտեսական տարածքի աստիճանական ստեղծումը»,- հայտարարել է Յանուկովիչը: Ավելի լայն իմաստով, ըստ երկրի ղեկավարի՝ Ուկրաինան կարող է «միջքաղաքակրթական պորտալի» դեր խաղալ Եվրատլանտյան և Եվրասիական երկրների և, ամենից առաջ՝ Ռուսաստանի և Չինաստանի համար, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Երիտասարդը գոլդ համարներով մեքենայով բախվել է թունելի արգելապատնեշին ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի բնակչության 40 տոկոսը հումանիտար օգնության սուր անհրաժեշտություն է զգում ‘