Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարք է կիրառել

683

Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ կիրառել են թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքը, որը, ինչպես հաղորդել է ուկրաինական կողմը, հրթիռակոծել է հակառակորդի հրանոթը։

ՈւԶՈւ «Վոստոկ»-ի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է անջատականների կողմից գնդակոծության հետևանքով ուկրաինացի մեկ զոհի և  մեկ վիրավոր զինվորի մասին։ Հավանաբար՝ անօդաչուի կիրառումը պատասխան քայլ է եղել։

Ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ուկրաինական բանակին մեղադրել են, որ այն փորձում է առաջ գալ ճակատային գծում։

ТБ2 «բայրաքթարը» իսկական «աստղ» է դրոնների շուկայում։ Թուրքիան այն կիրառել է Սիրիայում 2020 թ․ փետրվարին, «Գարնանային վահան» գործողության ժամանակ, իսկ դրանից առաջ՝ Լիբիայում, որտեղ այդ անօդաչու սարքը կիրառվել է Հաֆթարի բանակի դեմ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ. Գյումրեցի բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել
Հաջորդ հոդվածըԲրազիլիա․ Սենատորները մեղադրանք են առաջադրել նախագահին՝ Covid-19-ի կապակցությամբ