Ուկրաինան դատական հայց կներկայացնի Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ

122

Կիևը երկուշաբթի սկսում է Համաշխարհային առևտրային կազմակերպությունում դատական հայցի ներկայացումը Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ՝ նրանց կողմից սեպտեմբերի 15-ից հետո ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը երկարացնելու համար՝ ի հեճուկս Եվրահանձնաժողովի որոշման։

Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար և Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան եվրոպական Politico թերթին տված հարցազրույցում։

«Կարևոր է ապացուցել, որ այդ գործողությունները իրավաբանորեն ոչ իրավաչափ են։ Երկար տարիներ հենց Եվրահանձնաժողովն է եղել միջնորդը առևտրային բանակցություններում և ամբողջ ԵՄ-ի առևտրային քաղաքականության կառույցը։ Եվ մենք սովոր ենք աշխատել այդ հիմքով։ Բուդապեշտի և Վարշավայի համակարգային մոտեցումը ՝ արհամարհելու ԵՄ առևտրային քաղաքականության կառույցների դիրքորոշումը, կարծում եմ, խնդիր կդառնա ողջ ԵՄ-ի համար, որովհետև այնտեղ միասնություն չկա»,- ընդգծել է Կաչկան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունգարիայի խորհրդարանի խոսնակը վստահ չէ՝ պե՞տք է Շվեդիային ընդունել ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըԼեզվի քննությունը չհանձնած ՌԴ 3,5 հազար քաղաքացիներ կհեռանան Լատվիայից