‘Ուկրաինան կարող է չստորագրե՞լ Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ’

767

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր էջում գրել է, որ եթե Կվասնևսկի-Կոքս առաքելությունը  «կանաչ լույս» չվառի Ուկրաինայի  համար, ապա ԵՄ-ն Ուկրաինայի հետ չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի և Եվրախորհրդարանի նախկին նախագահների գլխավորած առաքելության հիմնական նպատակն է հանդիսանում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակի հանգուցալուծումը:

Նշենք, որ Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդտը և Ռադոսլավ Սիկորսկին այժմ գտնվում են Ուկրաինայում և արդեն հանդիպել են Տիմոշենկոյի աղջկա՝ Եվգենյա Տիմոշենկոյի հետ: Բիլդտը, podrobnosti.ua-ի փոխանցմամբ՝ հայտարարել է, որ Եվգենյա Տիմոշենկոյի հետ քննարկել են Տիմոշենկոյի հարցը:

Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյին, ապա նա իր առաջնորդած «Բատկիվշինա» (“Батьківщина”) դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի միջոցով արդեն հայտնել է, որ համաձայն է, որ իր նկատմամբ կիրառեն մասնակի համաներում:

Նախորդ հոդվածը‘Բրունեյի սուլթանը օրինականացրել է քարկոծումը և ձեռքերի անդամահատումը’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Վոլգոգրադում. ՌՔԿ-ն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’