Ուկրաինան հացահատիկը արտահանում է Թուրքիայի և ՄԱԿ-ի օգնությամբ

152

Ուկրաինայից հացահատիկի արտահանման անվտանգությունը երաշխավորելուց Ռուսաստանի հրաժարվելուց երեք օր անց հացահատիկ տեղափոխող նավերը շարունակում են երթևեկը ուկրաինական և թուրքական նավահանգիստների միջև։

Հացահատիկային գործարքի միջնորդները՝ Թուրքիան և ՄԱԿ-ը, հուսով են, որ արտահանումը կշարունակվի, և մտադիր են բանկացել Մոսկվայի հետ։ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ առանց իր համաձայնության՝ արտահանումը կդառնա «ռիսկային, վտանգավոր և չերաշխավորված», բայց առայժմ չի շտապել «դուռը շրխկացնել»։

Երկուշաբթի ուկրաինական նավահանգիստներից 12 բեռնանավ է դուրս եկել՝ 355 հազար տոննա հացահատիկով, այդ թվում՝ մեկը՝ Աֆրիկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համար։ Մյուսները ուղևորվել են Եգիպտոս, Ալժիր, Թուրքիա և Արևմտյան Եվրոպա։

Հացահատիկային գործարքի համաձայն՝ բոլոր նավերը տեսչություն են անցնում Ստամբուլ գնալիս։ Երկուշաբթի օրը տեսչություն են իրականացրել միայն ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները, մինչդեռ սովորաբար նրանց միանում էին Ռուսաստանի և Ուկրաինայի տեսուչները նույնպես։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ կշարունակի կատարել պայմանագրի իր մասը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 17-րդն է
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց վստահ հաղթանակով