‘Ուկրաինան հրաժարվել է արտադաշինքային կարգավիճակից’

1049

Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

Գերագույն ռադան համապատասխան օրենքն ընդունել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 23-ին: Փաստաթուղթն ամրագրում է Կիևի մտադրությունը՝ ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամի կարգավիճակ:

Օրինագիծը, ռադայի կայքի տվյալներով՝ պաշտպանել է 303 պատգամավոր, 8-ը դեմ են քվեարկել: Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել «Ներքին և արտաքին քաղաքականության հիմքերի մասին» օրենքի 11 հոդվածում. «Ուկրաինան  հավատարիմ է մնում արտադաշինքային կարգավիճակին, ռազմաքաղաքական միություններին չմասնակցելուն» ձևակերպումը փոխարինվել է «արտաքին քաղաքականության հիմնադրույթների շարքում է Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը» ձևակերպմամբ:

Ինչպես ավելի վաղ նշել է ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար, «Ազգային ճակատից» պատգամավոր Սերգեյ Պաշինսկին, չնայած օրենքի ընդունմանը՝ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ մնում է հարցականի տակ, համենայն դեպս՝ չի քննարկվում Ուկրաինայի կողմից հայտ ներկայացնելու կոնկրետ ժամկետ: Փորձագետները նշում են, որ դաշինքին ենթադրյալ անդամակցությունը կպահանջի առնվազն երկու տարի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն մերկացնում է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումները’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան արգելել է ռուսաստանյան ևս չորս ֆիլմերի վարձույթը’