‘Ուկրաինան հրաժարվել է երաշխավորել ռուսական գազի տարանցումը դեպի ԵՄ’

1489

Ուկրաինան, գործող տարանցիկային պայմանագրով, չի կարող լիակատար կերպով երաշխավորել ռուսաստանյան գազի անընդհատ հոսքը դեպի Եվրոպա: Այդ մասին, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Ուկրաինան հայտարարում է, թե՝ մենք պետություն ենք, որը երաշխավորում է բնական գազի չընդհատվող տարանցումը, բայց այդ չընդհատվող տարանցումը մեր եվրոպական գործընկերներին երաշխավորելու համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել հենց այդ եվրոպական ընկերությունների հետ, և մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Յացենյուկը:

Միևնույն ժամանակ, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը չի բացառել, որ առաջիկա վեց ամիսներին կարող են խնդիրներ ծագել՝ Եվրամիության երկրների գազամատակարարման հետ կապված: «Հարցն այն է, թե կարո՞ղ ենք մենք այս ձմեռն անցկացնել առանց խնդիրների»,- նշել է Էթինգերը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի կանխատեսումն այն դեպքի վերաբերյալ, եթե իրադրությունը ծայրահեղ ճանապարհով զարգանա, և նշված ժամանակամիջոցում լրիվ դադարեցվի ռուսաստանյան գազի մատակարարումը ԵՄ երկրներին: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները մտադիր են Հայաստանում քննարկել ադրբեջանցի դիվերսանտների ճակատագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանի ԱԱԾ ղեկավարի լուսանկարները հայտնվել են մամուլում’