‘Ուկրաինան հրաժարվեց ռուսական գազից’

921

Ուկրաինական «Նավթոգազը» ամբողջովին հրաժարվել է «Գազպրոմի» գազից, այդ մասին հայտնել են Ռուսաստանի վառելիքա-էներգետիկ համալիրի կենտրոնական դիսպեչերական վարչությունից, տեղեկացնում է BBC-ն:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին РИА Новости-ին հայտնել է, որ հոկտեմբերին «Նավթոգազը» ամբողջովին մարել է մատակարարված գազի պարտքը:

Հոկտեմբերին «Նավթոգազը» ստացել է 3,2 միլարդ կուբամետր գազ, սակայն նոյեմբերի առաջին օրերից գնումները կրկնակի անկում ապրեցին, իսկ նոյեմբերի 8-ին ներկրումը ամբողջովին դադարեցվեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնեց, որ ուկրաինական կողմը չի վճարել  օգոստոսին մատակարարված գազի համար, և պարտքը կազմում է 882 միլիոն դոլար: Միլերը հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի մատակարարումների կանխավճարային համակարգ կիրառել Ուկրաինայի հետ:

Նախորդ հոդվածը‘Երևան է ժամանել ուրուգվայահայ նախարար ‘
Հաջորդ հոդվածը‘Վեցյակին չհաջողվեց համոզել Իրանին’