‘
Ուկրաինան նախագահի՝ երկրի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ խաղաղության պլանը կներկայացնի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստում: Այս մասին տեղեկացրել է երկրի ղեկավարը՝ Պյոտր Պոռոշենկոն:
«Ես կարծում եմ, որ հունիսի 23-ին ձեզ կսպասեն Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որտեղ մենք կներկայացնենք Ուկրաինայի խաղաղության պլանը»,- ասել է Պոռոշենկոն այսօր նոր արտգործնախարար Պավել Կլիմկինին ներկայացնելիս: Փոխանցում է Interfax-ը:
‘