‘Ուկրաինան նախատեսում է «Պատ» նախագծի առաջին փուլն ավարտել սեպտեմբերի 30-ին’

1205

Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են «Պատ» նախագծի իրականացման առաջին փուլն ավարտել սեպտեմբերի 30-ին, հաղորդում է Ուկրաինայի կառավարության կայքը:

Սեպտեմբերի 3-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ իշխանություններն սկսում են կառույցների շինարարությունը Ռուսաստանի սահմանին ՝  «Պատ» նախագծի  շրջանակներում:

Ռուսաստանի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությամբ դեռևս հունիսին հանդես է եկել Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին: Նա Ուկրաինայի նախագահի աշխատակազմին է փոխանցել Ռուսաստանի հետ 1920 կմ երկայնքով սահմանին ամրացված պատի շինարարության ինժեներական նախագիծը և տեխնիկական- տնտեսական հիմնավորումները: Պատի շինարարության արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Պատրուշևի՝ «Իսլամական պետության» շարքերում կա 30-50 հազար գրոհային’
Հաջորդ հոդվածը‘HRW-ն Տաշքենդին կոչ է անում դադարեցնել քաղբանտարկյալների խոշտանգումները’