Պատժամիջոցներ` ՌԴ իշխանության 606 ներկայացուցիչների դեմ

143

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 606 քաղաքական գործիչների նկատմամբ, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում, որը  հրապարակվել է  նրա Telegram-ալիքում։

«Այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կարևոր որոշում է կայացրել՝ սանկցիաներ կիրառել 606 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք Ռուսաստանի ղեկավարող վերնախավից են․ Ռուսաստանի ԱԽ 28 անդամ, Դաշնային խորհրդի 154 անդամ, պետդումայի 424 պատգամավոր»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ այդ անձանց նկատմամբ արդեն իսկ ընդունվել են իրավաբանական, դիվանագիտական և քաղաքական միջոցառումներ։ Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը չի ներկայացվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open․ Տիաֆոն հաղթեց Ռուբլյովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՄեկնաբանել է «ֆիլտրացիոն ճամբարների» վերաբերյալ ԱՄՆ մեղադրանքները