‘Ուկրաինան Սաակաշվիլիին արտահանձնելու հայց է ստացել Վրաստանից’

2004

Ուկրաինան Վրաստանից հայց է ստացել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը:

Նրա խոսքով՝ գերատեսչությունը Թբիլիսիի հարցումը փոխանցել է երկրի գլխավոր դատախազությանը: Ըստ Պետուխովի՝ վրացական դատախազությունը Կիևին երաշխավորել է, որ Սաակաշվիլին չի հետապնդվի քաղաքական նկատառումներով և չի հանձնվի երրորդ պետության՝ առանց Ուկրաինայի համաձայնության:

Օրերս Սաակաշվիլին հայտարարել էր, որ սեպտեմբերի 10-ին վերադառնալու է Ուկրաինա Լեհաստանի տարածքով: Նրա խոսքով՝ իշխանությունների համար դժվար կլինի իրեն արգելել, չնայած որ «սահմանին մոբիլիզացվել է զրահատեխնիկան, և փշալարեր են տեղադրվել»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Ռուսաստանցիների կեսը կողմ է Սիրիայից զորքերի դուրսբերմանը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի քրդերը վճռական են՝ հանրաքվեն կլինի’