‘Ուկրաինան և ԱՄԷ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ’

809

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Արաբական Միացյալ Էմիրությունների գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ Ալ Նահայյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել  Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ:

Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: «Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄԷ-ի հետ համագործակցել Ուկրաինային համապատասխան զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու ոլորտում: Հասկանալի է, որ մատակարարումների ծավալների ու զինատեսակների մասին Facebook-ում գրել չարժե»,- նշել է Գերաշչենկոն:

 Վերջինիս խոսքով՝ արաբները, ի տարբերություն եվրոպացիների ու ամերիկացիների, չեն վախենում Ուկրաինայի հետ համագործակցել ռազմական բնագավառում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Ակցեռն»-ի ղեկավար. Անշարժ գույքի գները 2 տարում կարող են վերականգնվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան անհանգստացած է փախստականների ճամբարներում բռնությունների դեպքերից’