‘Ուկրաինան և ԵՄ-ն ստորագրեցին ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը’

693

Այսօր Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովում, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն  ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:

Փաստաթղթի տակ ստորագրություն են դրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Եվրամիությունը նաև ստորագրել է ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ անցյալ տարվա նոյեմբերին նախաստորագրված համաձայնագիրը Վրաստանի և Մոլդովայի հետ՝ ի դեմս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի:

Ավելի վաղ Ուկրաինան ստորագրել էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Կիևի հետ համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման կապակցությամբ, քանի որ դա կարող է հանգեցնել ապրանքների անվերահսկելի հոսքի: Ռուսաստանը նախազգուշացրել է, որ այդ դեպքում ստիպված կլինի պաշտպանել իր շուկան: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուորլիքը Սարգսյանին եւ Ալիեւին կոչ է արել ընդունել Օլանդի հրավերը’
Հաջորդ հոդվածը‘Տավուշում զինվորական շտապօգնության մեքենա է այրվել․ բուժքույրը մահացել է. Epress’