‘Ուկրաինացիները ընդվզում են Եվրաինտեգրման քաղաքականությունը սառեցնելու որոշման դեմ. Տեսանյութեր’

1000

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի գլխավոր հրապարակում արդեն արձանագրվել է առաջին բախումը ցուցարարների և իրավապահների միջև: Ուկրաինացի իրավապահները փորձել են արգելապատնեշներով արգելափակել Կիևի Անկախության հրապարակը, սակայն, ցուցարարները թույլ չեն տվել իրավապահներին արգելափակել հրապարակը:

Ոստիկանները որոշել են արգելափակել Անկախության հրապարակը ընդդիմության առաջնորդ, անազատության մեջ գտնվող նախկին վարչապետի կոչից ընդամենը րոպեներ անց: Նշենք, որ Տիմոշենկոն այսօր խստորեն քննադատել էր Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացի կառուցումը և կոչ է արել ուկրաինացիներին դուրս գալ փողոցներ:

Տիմոշենկոյի ներկայացուցիչը՝ Սերգեյ Վլասենկոն նախկին վարչապետի հետ հիվանդանոցում տեսակցությունից հետո հայտարարել է. «Տիմոշենկոն կոչ է անում բոլոր ուկրաինացիներին արձագանքել տեղի ունեցածին այնպես, ինչպես կարձագանքեին ГКЧП-ի գործողություններին: Նա կոչ է անում բոլորին դուրս գալ փողոց և արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ երկրի բոլոր քաղաքների հրապարակներում»:

Տիմոշենկոն նաև կոչ է արել հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ և որոշում ընդունել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
Նշենք, որ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչով է հանդես եկել նաև երկրի խոշորագույն քաղաքաներից մեկի՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին: «Այսօր եվրաինտեգրման պետական կուրսի պաշտպանությունը Ուկրաինայի ցանկացած քաղաքացու ուղղակի պատասխանատվությունն է: Միայն հզոր հասարակական մոբիլիզացիան կարող է եվրոպական կուրսի փոփոխությունը դարձնել անհնար: Հակառակ դեպքում նորից երկիրը կդատապարտենք «գոլոդոմորի» (սովամահության), բռնաճնշումների և դեգրադացման»,-հայտարարել է Լվովի քաղաքապետը:

Հ.Գ. Նշենք, որ չնայած Ուկրաինայի որոշմանը՝ կասեցնել Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը, այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր հանձակատար Քեթրի Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն կողջունի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասնակցությունը գագաթնաժողովին:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի՞ Վիլնյուսյան գագաթնաժողովին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Դեկտեմբերի սկզբին ԼՂ հարցում նոր ցուցումների հիման վրա նոր բանակցային փուլ կսկսվի’