‘Ուկրաինացիները պահանջում են Լեհաստանում Ուկրաինայի դեսպանի հրաժարականը’

689

Հարյուրավոր ուկրաինացիներ կիրակի օրը նամակով դիմել են Լեհաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկիյան Մալսկոմին՝ պահանջելով նրա անհապաղ հրաժարականը, փոխանցում է korrespondent.net-ը՝ նշելով, որ նամակը անձամբ հանձնվել է դեսպանին: Մալսկոմին իր հերթին վստահեցրել է, որ ուկրաինական իշխանություններին նա նախկինում նույնպես քննադատել է, սակայն ակցիայի մասնակիցները, չվստահելով նրա խոսքերին, սկսել են սուլել:

Նամակի հեղինակները նշել են նաեւ, որ դեսպանը երեք ամսվա ընթացքում միայն մեկ անգամ է հանդիպել դեսպանատան դիմաց ակցիա իրականացնող մարդկանց հետ, ինչպես նաեւ չի ստորագրել պաշտոնյաների կողմից հրապարակված փաստաթուղթը, որով նրանք իրենց աջակցությունն էին հայտնում Մայդանին:

Նախորդ հոդվածը‘«Կորած» Յանուկովիչին հիմա էլ «գտել» են եկեղեցում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն արդեն դատարանում է’