Ուկրաինացիները վրդովվել են Սթիվեն Քինգի գրառումից

309

Twitter-ի օգտատերերը նախատել են գրող Սթիվեն Քինգին՝ ուկրաինացիների հանդեպ անփույթ վերաբերմունքի համար՝ երկրի անվանման մեջ սխալ հոդ օտագործելու պատճառով։

Ի պաշտպանություն Կիևի՝ իր գրառման մեջ Քինգը գրել է the Ukraine, ինչը հակասում է անգլերենում այդ երկրի պաշտոնական անվանմանը, որը պաշտպանում է Կիևը։

Դեռ 2017 թ․ արևմտյան լրատվամիջոցները նշել են, որ ուկրաինացիներին վրդովեցնում է նման դիմելաձևը, քանի որ «Ուկրաինա» բառից առաջ հոդի (արտիկլի) օգտագործումը կասկածի տակ է դնում երկրի ինքնիշխանությունը։ Սխալը ենթադրում է, որ Ուկրաինան կարելի է բնութագրել միայն նրա հարաբերությամբ ավելի մեծ տերության։

«The Ukraine դիմելաձևը վիրավորական է ազգի համար», «Իհարկե՝ շնորհակալություն, բայց ճիշտ է գրել Ukraine, այլ ոչ թե the Ukraine», «Մենք հո չե՞նք ասում the England  կամ the Finland, the-ն վերաբերում է այն տարածաշրջանին կամ մի քանի տարածաշրջանների, որոնք միավորված են իրար հետ, օրինակ՝ the United Kingdom»,- գրել են օգտատերերը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀակոբ Հակոբյան. Տեր-Պետրոսյանը շատ հզոր քաղաքական գործիչ ա
Հաջորդ հոդվածը«Երրորդ Հանրապետություն» — «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը (տեսանյութ)