‘Ուկրաինացի լրագրողները Հենրիխ Մխիթարյանին ճանաչեցին երկրի լավագույն ֆուտբոլիստ’

767

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինացի լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվել է Ուկրաինայի լավագույն ֆուտոլիստ:

«Спорт-аренa» կայքի կազմակերպած հարցմանը մասնակցել է Ուկրաինայի առաջատար լրատվամիջոցների 103 լրագրող:

Հարցման արդյունքում Մխիթարյանը առավելագույն թվով ձայներ է ստացել. 62 առաջին տեղ, 11՝ երկրորդ եւ 7՝ երրորդ, եւ վաստակելով 215 միավոր, զգալիորեն առաջ է անցել իր թիմակից Ֆերնանդինյոյից, որը հավաքել է 123 միավոր (27-15-12): Երրորդ տեղում «Մետալիստի» կիսապաշտպան Կլեյտոն Շավյերն է՝ 112 միավոր (8-33-22)

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Մետալիստի» գլխավոր մարզիչ Միրոն Մարկեւիչը, որի ղեկավարությամբ թիմը Ուկրաինայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը՝ իրենից ետ թողնելով Կիեւի «Դինամոյին»: Մարկեւիչը վաստակել է 227 միավոր: Ընդամենը 2 միավորով է նրան զիջել «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միչա Լուչեսկուն՝ 225 միավոր: Երրորդը «Կրիվբասի» մարզիչ Օլեգ Տարանն է:

Նախորդ հոդվածը‘Հրազենային վնասվածք ստացած զինծառայողը չի շարունակի զինծառայությունը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ընդունել է Սերգեյ Սոբյանինի հրաժարականը’