‘Ուկրաինացի մարզպետը կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Կիևից’

690

Ուկրաինայի Խարկովի մարզի մարզպետ Միխայիլ Դոբկինը կոչ է արել Կիևը զրկել մայրաքաղաքի կարգավիճակից: «Հարցում. կիևցիները պաշտպանում են Մայդանի ակցիաները: Հետևաբար՝ նաև փլուզումն են պաշտպանում: Հարկավոր է մայրաքաղաքը տեղափոխել Խարկով, ինչպես 1919 թ. դեկտեմբերի 19-ին»,- գրել է մարզպետն իր Twitter-ում:

Խարկովը Ուկրաինայի մայրաքաղաքն է եղել խորհրդային ժամանակներում: Այդ կարգավիճակը քաղաքն ունեցել է 1919-ից մինչև 1934 թ., այնուհետև մայրաքաղաքն է դարձել Կիևը:

Միխայիլ Դոբկինը, որ ներկայացնում է իշխող Ռեգիոնների կուսակցությունը, բազմիցս անհարգալից արտահայտություններ է թույլ տվել բողոքի ակցիաներ անցկացնող ընդդիմության հասցեին:  Այն բանից հետո, երբ ազգայնականները Կիևում տապալեցին Վլադիմիր Լենինի հուշարձանը, մարզպետը դրամահավաք հայտարարեց՝ այն վերականգնելու համար: Իր կողմից անձամբ նա խոստացավ հատկացնել 50 հազար գրիվեն (գրեթե 200 հազար ռուբլի):

Դոբկինը մարզպետի պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականից: Նրա համբավը նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս լայն տարածում գտավ 2007 թ., երբ համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ Դոբկինը՝ այն ժամանակ դեռևս Խարկովի քաղաքապետը, իր մտերիմ ծանոթի՝ պետխորհրդի քարտուղար Գենադի Կերնեսի հետ միասին փորձում է իր ընտրողներին հասցեագրված տեսաուղերձ ձայնագրել: Տեսագրությունը լի էր ոչ նորմատիվ բառապաշարով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մայդանը շրջափակում են՝ ընդհարումներ թույլ չտալու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբամայի խորթ եղբայրը հուշերում նկարագրել է իրենց հոր դաժանությունը’