‘Ուկրաինացի ռադիկալները կոչ են անում արագացնել Սիրիայի ռմբակոծումը’

869

Սեպտեմբերի 5-ին ուկրաինական արմատական «Братство» շարժման յոթ ակտիվիստներ Կիևում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, պիկետ են անցկացրել՝ պահանջելով հնարավորինս արագ սկսել Սիրիայի դեմ ռազմական գործողությունը, հաղորդում է «Новый регион»-ը: Պիկետի մասնակիցները պաստառներ են պարզել՝ հետևյալ մակագրություններով՝ «Օբամա, մի՛ արգելակիր, ռմբակոծի՛ր», «Ասա՛դ, շնչի՛ր զարին»: Պիկետի կազմակերպիչներից մեկը՝ Վիտալի Չոռնին, մեկնաբանելով ակցիայի գաղափարը, հայտարարել է, որ Սիրիայում տեղական բնակչության ցեղասպանություն է իրականացվում, ուստի իրենք սատարում են «առաջադեմ աշխարհի ղեկավարներին», որոնք պատրաստ են ռազմական գործողություն սկսել ևՍիրիայում «խաղաղություն ու ժողովրդավարություն» հաստատել: «Братство» շարժման կայքում նաև հայտարարություն է տեղադրվել՝ ի պաշտպանություն Սիրիայի վրա հարձակման: «Եթե ամերիկացիներն ու եվրոպացիները իսկապես ուզենան գրավել Սիրիան՝ դրա մեջ ի՞նչ վատ բան կա»,- նշում են ռադիկալները՝ ընդգծելով «եվրոպական գաղութատիրության» առավելությունները: «Աստված է այդպես ուզում»՝ մեջբերում են նրանք այն կարգախոսը, որի ներքո XI դարում հայտարարվել էր առաջին խաչակրաց արշավանքը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ կհրավիրեն ԱԳՆ պաշտոնյաներին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի ՆԳՆ նախարարի դեմ մահափորձ է կատարվել’