‘Ուկրաինացի 12 դեսանտայիններ զոհվել են Կրասնի Լեմանի մատույցներում’

783

Հունիսի 19-ի երեկոյան Դոնեցկի մարզի Կրասնի Լիման բնակավայրի մատույցներում զոհվել են Ուկրաինայի ԶՈՒ  Դնեպրոպետրովսկյան 25-րդ ռազմադեսանտային բրիգադի 12 և վիրավորվել՝ 25 մարտիկներ, այսօր հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզի ազգային պաշտպանության շտաբը:

Շտաբի մամլո ծառայությունում Интерфакс-Украина գործակալությանը հայտնել են, որ իրենք համակարգում են վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու աշխատանքը:

Այսօր ավելի վաղ ուժային գործողության տեղեկատվության խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը facebook-ում  տեղեկացրել էր, որ Դոնեցկի մարզի Յամպոլ և Զակոտնոե  բնակավայրերի մոտ ուկրաինացի զինվորականների կորուստը մարտում կազմել է յոթ սպանված և 30 վիրավոր: Ընդ որում՝ նա նաև շեշտել է, թե անցած օրվա ընթացքում այդ բնակավայրերի մոտ ոչնչացվել է զինված խմբավորումների առնվազն 300 անդամ: Այս տեղեկությունը չի հաստատվում այլ լրատվամիջոցներով:  

Նախորդ հոդվածը‘ՈՒԱԾ ղեկավար. Ձերբակալվել են ռուսաստանցի 13 դիվերսանտներ’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը կոչ է անում մասնակցել նախագահական ընտրություններին’