‘Ուկրաինացի 80 սահմանապահներ մարտերից պատսպարվել են Ռուսաստանում’

762

Այս գիշեր ուկրաինացի 80 սահմանապահներ անցել են Ռուսաստանի տարածք, որպեսզի պատսպարվեն  «Իզվարինո-Դոնեցկ» պահակակետի մոտ անջատականների հետ բախման ժամանակ հնչող կրակոցներից: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԴԾ Ռոստովի մարզի ներկայացուցիչ Վասիլի Մալաևը:

Երկու սահմանապահներ վիրավոր են եղել, և նրանց անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

«Ներկա պահին ռուսաստանյան կողմը լրացուցիչ միջոցներ է ձեռք առել պետական սահմանի այդ հատվածը պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է Մալաևը:

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է զինադադարի մասին՝ ընդգծելով, որ ուժայինները մեկ շաբաթով դադարեցնում են հատուկ գործողությունը երկրի հարավ-արևելքում, որպեսզի անջատականները հնարավորություն ունենան զենքը ցած դնելու:

Զինադադարն ուժի մեջ է մտել հունիսի 20-ին, Կիևի ժամանակով ժամը 22.00-ին:

Իզվարինոյում բախումների մասին երեկ երեկոյան հայտնել է նաև Ուկրաինայի ՆԳՆ-ն: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Արարատի մարզում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վերջինս ամբողջովին այրվել է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)’