Մարիուպոլի քաղաքային խորհուրդը իր telegram ալիքում տեղեկացրել է «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու մասին։
Մինչդեռ քաղաքի մյուս շրջաններից քաղաքացիական անձանց տարհանումը ստիպված են եղել հետաձգել մայիսի 2-ին, հաղորդել են պաշտոնյաները։ Իշխանությունները պարզաբանել են, որ տարհանումը հետաձգվել է անվտանգության նկատառումներով։
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել են, որ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ առնվազն 100 խաղաղ բնակիչ է տարհանվել «Ազովստալի» տարածքից, նրանք տեղափոխվել են Զապորոժիե։
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ 80 մարդու տարհանելու մասին։ Գերատեսչությունը նշել է, որ մարդկանց մի մասը ցանկություն է հայտնել մեկնել ուկրաինական իշխանությունների, մի մասը՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Կոնկրետ թվեր չեն նշվում։
Փոխանցում է BBC-ն։