‘Ուկրաինա. Բախումները վերսկսվել են ‘

937

Հազիվ էին ուրկրաինական քաղաքական հակամարտության կողմերը կարծես՝ եկել համաձայնության, երբ Կիեւի կենտրոնում իրավիճակը նորից լարվեց:

Գրուշեվսկայա փողոցում նորից անվադողեր են վառվում: Հաղորդվում է, որ ավելի ծայրահեղ տրամադրված ակտիվիստները երկու բեռնատար մեքենա են կրակի տվել, որոնցով իշխանությունները արգելափակել էին Շելկովիչնայա փողոցը: Հիշեցնենք, որ այնտեղ է գտնվում երկրի խորհրդարանը, որի մոտ մոտ 5000 ցուցարար է գտնվում այս պահին: Փողոցը կորել է սեւ ծխի մեջ:

Ուկրաինական իրավապահները հայտարարել են, թե բախումների արդյունքում իրավապահներ են տուժել: Ականատեսները մտավախություն ունեն, որ իրավապահները կարող են հրազեն կիրառել: Իրավապահները, այս պահին, ականատեսների վկայություններով՝ ձայնային նռնակներ ու ռետինե գնդակներ են կիրառում: Հաղորդվում է, որ երկու կին տուժել են. մեկը ռետինե գնդակի հարված է ստացել սրտի, մյուսը՝ դեմքի հատվածում:

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի պաշտոնյաներին’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամ Մանուկյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ’