‘Ուկրաինա. Գնացքները և կենսաթոշակները մեկնում են Սլավյանսկ’

922

Դոնեցկի մարզի մի քանի քաղաքներում վերահսկողություն վերահաստատելուց հետո վերականգնվում է նաև նրանց հետ երկաթուղային կապը, և բնակիչները կարող են ստանալ իրենց նպաստներն ու կենսաթոշակները:

Ուկրաինայի երկաթուղային ընկերության տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի վերականգնվելու է գնացքների երթևեկությունը մինչև Սլավյանսկ և Կրասնի Լիման:

Հանգստյան օրերին ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ են անցել Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Սլավյանսկը, Կրամատորսկը, Արտեմովսկը, Կոնստանտինովկան և Դրուժկովան:

Ուկրաինայի պետական գանձարանը սկսել է Դոնեցկ մարզի Սլավյանսկի և Կարամատորսկի շրջաններ ուղարկել հուլիսի կենսաթոշակները:

Այդ ընթացքում Ուկրաինայի արևելքում ռուսասատանամետ անջատականները շարունակում են նահանջել: Շաբաթ օրը մոտավորապես երկու հազար գրոհայիններ հեռացել են Սլավյանսկից և Կրամատորսկից: Այդ քաղաքներից հեռանալու որոշումը կայացրել է անջատականների առաջնորդներից մեկը՝ Իգոր Ստրելկովին, ըստ որի՝ «մարտավարական նահանջն անհրաժեշտ էր՝ ուժերը պահպանելու նպատակով»: Ինչպես իր հերթին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը, զինվորականները վնասազերծել են ավելի քան տասը միավոր ծանր տեխնիկա, ինչը նա անվանել է Սլավյանսկից նահանջող գրահայինների շարասյան «միջուկը»:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Դոնեցկի մարզի բնակավայրերի ազատագրումն անվանել է բեկումնային պահ՝ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու առումով, սակայն նաև հայտարարել է, թե լիակատար հաղթանակը դեռ մոտ չէ: «Ես հեռու եմ էյֆորիայից: Իրավիճակը չափազանց բարդ է: Ահաբեկիչները դիրքավորվում են մեծ քաղաքներում: Առջևում դեռ բազում փորձություններ են սպասվում», — շաբաթ օրը դիմելով ուկրաիանական ժողովրդին՝ ասել է Պոռոշենկոն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել նախկին ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործը’