Երեքշաբթի Կիևում տեղի կունենա Եվրամիության և Ուկրաինայի 23-րդ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են Ուկրաինայի և ԵՄ-ի տնտեսական ինտեգրման խորացումը, համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների բնագավառում և էներգետիկ անվտանգության հարցերն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ամբողջ Եվրոպայում։
Սպասվում է նաև, որ Ուկրաինան և ԵՄ-ն պայմանագիր կկնքեն «բաց երկնքի» վերաբերյալ, ինչը թույլ կտա նոր ավիաուղիներ բացելու և շատ ավելի մեծ իրավունքներ ու ֆինանսական երաշխիքներ կտա ուկրաինացի ուղևորներին։ Ուկրաինայից պահանջվում է իր ավիացիոն օրենսդրությունը համապատասխանեցնել այն նորմերին, որոնք գործում են եվրոպական համատեղ ավիատարածության մյուս երկրներում։
Եվրամիությունը գագաթնաժողովում ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ուկրաինան կներկայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Փոխանցում է BBC-ն։