‘
ՖԻՖԱ-ի որոշմամբ` Ուկրաինայի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի դատարկ մարզադաշտում: Պատճառը ուկրաինացի երկրպագուների ռասիստական վանկարկումներն են Սան Մարինոյի դեմ հանդիպման ժամանակ: ՖԻՖԱ-ն հաղորդում է, որ երկրպագուները խաղի ընթացքում նեոնացիստական պաստառներ են պարզել և նացիստական ժեստեր ցուցադրել: Բացի այդ՝ գրանցվել են ճայթռուկների օգտագործման դեպքեր: Ուկրիանան, բացի որակազրկումից, տուգանվել է նաև 45 հազար շվեյցարական ֆրանկով:
‘