‘Ուկրաինա. Կիրակնօրյա ցույցերի «զոհ» է դարձել Լենինի արձանը’

1079

Կիևում կիրակի օրը զանգվածային ցույցերի առաջին «զոհն» է դարձել Լենինի հուշարձանը: Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ այդ ակտն իրականացրել է «Ազատություն» քաղաքական միավորման դրոշներով «անհայտ անձանց մի խումբ»:

Ընդհանուր առմամբ՝ եվրաինտեգրացիայի կողմնակիցների ցույցերը մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ են անցել: Ընդդիմությունը պահանջում է Վիկտոր Յանուկովիչի և կառավարության հրաժարականները: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Մայդանում հավաքվել է մեկ միլիոնից ավելի մարդ: ՆԳՆ-ն տասն անգամ պակաս թիվ է նշում: EuroNews-ի թղթակիցը Անկախության հրապարակից հաղորդել է. «Մայդանի սահմաններն ընդլայնվել են մինչև կառավարական շենքեր: Ցուցարարները փակել են փողոցները տրանսպորտային միջոցներով, մեծ ցուցապաստառներով, իսկ խորհրդարանի համարյա հենց պատերի մոտ բարիկադներ են կառուցվել»:

Եվրաինտեգրացիայի կողմնակիցների բողոքի ցույցերը Կիևում շարունակվում են նոյեմբերի 21-ից:

Միևնույն ժամանակ՝ Ռեգիոնների կուսկացության կողմնակիցները «Եվրոպան կառուցենք Ուկրաինայում» կարգախոսով փողոց են դուրս եկել պաշտպանելու նախագահ Յանուկովիչին: Նրանք անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել Գերագույն ռադայի մոտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ Մայդանում շարունակվում են եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը լուծարել է РИА Новости-ն’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Մինչեւ դեկտեմբերի 12-ը սպասվում են առատ տեղումներ’