Ուկրաինա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարներ

386

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարներ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մրցավարը կլինի Դանիել Ստեֆանսկին։ Նրան կօգնեն Դավիդ Գոլիսն ու Միխալ Օբուկովիչը։ Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լուկաշ Կուզման։

Ուկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին։

Նախորդ հոդվածըԱնգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները չեն հեռարձակվի Ռուսաստանում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը տարածաշրջանում շատ գործընկերներ չունի