Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականն Ազգերի լիգայի տնային հանդիպումները կանցկացնի Լեհաստանում, հաղորդում է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
B լիգայի առաջին խմբում Ուկրաինայի հավաքականը հունիսին Լեհաստանում կընդունի Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականներին։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի խաղացանկը
Հունիսի 4
Հայաստան — Իռլանդիա՝ 17։00
Հունիսի 8
Շոտլանդիա — Հայաստան՝ 19։45 (տեղական ժամանակ)
Հունիսի 11
Ուկրաինա — Հայաստան՝ 16։00 (տեղական ժամանակ)
Հունիսի 14
Հայաստան — Շոտլանդիա՝ 20։00
Սեպտեմբերի 24
Հայաստան — Ուկրաինա՝ 17։00
Սեպտեմբերի 27
Իռլանդիա — Հայաստան՝ 19։45 (տեղական ժամանակ)