‘Ուկրաինա. Ճգնաժամի հաղթահարման ճանապարհին Ռադան վերադարձրել է 2004-ի Սահմանադրությունը’

835

Ուկրաինայի Գերագույն Ռադան վերականգնել է 2004թ. Սահմանադրության գործողությունը: Համապատասխան օրենքի օգտին քվեարկել է 386 պատգամավոր, տեղեկացնում է Interfax-ը: Ավելի վաղ նախագահ Յանուկովիչը ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների` Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի եւ Օլեգ Տյագնիբոկի հետ, ու Գերմանիայի, Լեհաստանի ԱԳ նախարարների աջակցությամբ ստորագրել են ճգնաժամը հաղթահարելու մասին համաձայնագիր:

Այդ փաստաթղթի համաձայն 48 ժամվա ընթացքում պետք է ընդունվի, ստորագրվի եւ հրապարակվի 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենքը: Սահմանադրական բարեփոխումը, որը կհավասարակշռի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի լիազորությունները, կսկի գործել անհապաղ եւ ավարտին կհասցվի մինչեւ գալիք սեպտեմբեր:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, 2014-ի դեկտեմբերից ոչ ուշ: 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է «Դ!ԵՄ ԵՄ»-ի լուսավորման երթը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչ-Ընդդիմություն համաձայնագիրը ստորագրվեց. Փաստաթուղթ’