‘Ուկրաինա. Փոփոխություններ «Պատերազմի վետերանների կարգավիճակի մասին» օրենքում’

894

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն երկրի արևելքում ուժային գործողությունների մասնակիցներին հավասարեցրել է պատերազմի վետերաններին և երաշխավորել նրանց զոհվելու դեպքում ընտանիքներին սոցիալական օգնության տրամադրումը: Այս մասին հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը:

Պոռոշենկոն ստորագրել է «Ուկրաինայի «Պատերազմի վետերանների կարգավիճակի, երաշխիքների և սոցիալական օգնության մասին» օրենքի 10 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

«Համապատասխան օրենսդրական ակտով «Պատերազմի վետերանների կարգավիճակի, երաշխիքների և սոցիալական օգնության մասին» օրենքի գործողությունը տարածվում է Ուկրաինայի ներքին գործերի մարմինների ղեկավար և շարքային այն անդամների վրա, ովքեր հակաահաբեկչական գործողության, Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում զոհվել, վիրավորվել, վնասվածքներ կամ կոնտուզիա են ստացել»,- ընդգծել են Պոռոշենկոյի աշխատակազմում: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները ձերբակալել են պետդումայի պատգամավոր Սելեզնյովի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Փոլ Մաքարթնին իր համերգի ընթացքում օգնել է երկրպագուին՝ առաջարկություն անելու սիրեցյալին’