‘Ուղևորներին վիրավորող վարորդներն արժանի հակահարված են ստանում (տեսանյութ)’

2996

Չնայած երեկ տարածված լուրերին, թե տրանսպորտի թանկացման դեմ բողոքող և 150 դրամի դեմ 100 դրամ վճարող քաղաքացիների հետ համամիտ են նաև տրանսպորտի վարորդները, այսօր կիոսվ չափ հերքվում էին: Մենք տեղեկություններ ենք ստացել, որ որոշ վարորդներ իրենց բավականին լկտի են պահում և անպատվում այն քաղաքացիներին, որոնք վճարում են 100 դրամ: Նշենք նաև, որ այդպիսի վարորդները, որոնց պահվածքը անհասկանալի է միայն այն պատճառով, որ տրանսպորտի թանկացումից իրենց եկամուտը չի աճել, քանի որ բարձրացել է այսպես կոչված «օրվա պլանը» և ամբողջ հավելյալ գումարը գնում է «գծի տերերին», արժանի հակահարված են ստանում քաղաքացիների կողմից և շատ շուտ կարգի են հրավիրվում:

Այս տեսանյութը մեր թղթակիցը նկարահանել է Մաշտոցի պողոտայի կանգառում: Նախ տրոլեյբուսի ուղևորները հայտնել են վարորդին, որ վճարելու են 50 դրամ, ինչին ի պատասխան վարորդը հայտարարել է, որ բոլորին տանում է տնօրինության մոտ: Իսկ Աբովյան-Երևան ավտոբուսի վարորդը ՝ իմանալով, որ քաղաքացիներից շատերը չեն վճարելու 150 դրամ և այդ փաստից զայրացած հարձակվել է մեր օպերատորի վրա և միայն կանգառում ներկա քաղաքացիների շնորհիվ կարգի է հրավիրվել: Նշենք նաև, որ վարորդը ակնհայտ կեղծ տեղեկություններ էր հայտնում ուղեվարձի գումարի վերաբերյալ:

Հետքարքիր է նաև, որ բոլոր ուղևորները այնուամենայնիվ խղճալով վարորդներին հորդորում էին մեր օպերատորին գնալ և նկարել Սերժ Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացման դեմ բողոքողներին խոչընդոտում են «թաղի խուժանները» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտը չթանկացնելու խոստումը անհայտացել է իր ալիքից (տեսանյութ)’