Ունաի Էմերին գլխավորեց «Աստոն Վիլան»

246

Անգլիական «Աստոն Վիլան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց իսպանացի Ունաի Էմերիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հեռացավ իսպանական «Վիլյառեալից»։ «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր անգլիացի Սթիվեն Ջերարդի հեռացումից հետո։

Անցած մրցաշրջանում «Վիլյառեալը» Ունաի Էմերիի ղեկավարությամբ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։ Նա այս գավաթը երեք անգամ նվաճել էր նաեւ իսպանական «Սեւիլիայի» հետ։

Էմերին ղեկավարել է նաեւ Փարիզի ՊՍԺ-ն, որը նրա գլխավորությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր։

Անգլիայի առաջնության 12 խաղից հետո «Աստոն Վիլան» 12 միավորով 15-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըՋոնսոնը համոզում է ԱՄՆ-ին, որ պետք է շարունակել օգնել Ուկրաինային
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին