‘
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ մեծ հույսեր են կապում Նեյմարի հետ:
Տեղեկություն էր տարածվել, թե բրազիլացի ֆուտբոլիստն այլևս չի ուզում հանդես գալ փարիզյան թիմում և խնդրել է հորը բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ։
— Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնվի խաղացողների վիճակը։ Ինձ համար ակնհայտ է, որ ակումբը հստակ ծրագիր ունի, և մենք հույսեր ենք կապում այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին Նեյմարն է,- Էմերիին է մեջբերել Marca-ն։
‘