‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հաջորդ մրցաշրջանից սկսած կարող է վերադառնալ Իսպանիա: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով, 46-ամյա իսպանացի մասնագետը ներկա է գտնվել Լա Լիգայի 31-րդ տուրի «Վիլյառեալ» — «Ատլետիկ» հանդիպմանը (1:3): Ենթադրվում է, որ Էմերին կարող է 2018/19 մրցաշրջանում աշխատանքի անցնել այս թիմերից մեկում:
Նշենք, որ Էմերիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալ Սոսյեդադ»-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ Էմերին 2013-2016 թվականներին մարզել է «Սևիլիա»-ն:
‘