‘Ունայ Էմերի. «Ինձ համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է»’

2741

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է իր թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի մասին, ում պայմանագրի ժամկետն այս մրցաշրջանի ավարտից հետո լրանում է:

«Ինձ համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է և նրանք կաևոր տեղ ունեն թիմում: Գոյություն ունի 3 գործոն: Դրանցից մեկը ֆուտբոլիստն է իր ընտանիքի և ներկայացուցիչների հետ:

Մյուսը ակումբն է, իսկ երրորդ գործոնը՝ թիմը: Ես կենտրոնացած եմ թիմի վրա:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրատեսակ կերպով է աշխատում, խոսում, կապը պահում ակումբի և թիմի հետ, բայց ես միայն մտածում եմ խաղերի, մարզումների և խաղացողնրի հետ լավ շփման մասին» – նշել է Էմերին:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. Արժանի՞ էր Սալահի գոլը տարվա լավագույնի կոչմանը…’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» 2 թեկնածու է դիտարկում Մոուրինյոյի պաշտոնում’