Ունևոր ռուսաստանցիները հեռանում են երկրից

161

Henley & Partners վերլուծական գործակալության կանխատեսումների համաձայն՝ այս տարի ավելի քան 15 հազար ունևոր մարդիկ կլքեն Ռուսաստանը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։

«Ռուսաստանը կորցնում է միլիոնատերերին»,- հայտարարել է New World Wealth հետազոտական բաժնի ղեկավար Էնդրյու Ամոյլսը, որը տվյալներ է հավաքագրել  Henley-ի համար։

Ընկերության կանխատեսումներով՝ Ուկրաինան նույնպես, իր բնակչության համեմատ, բավական մեծ կորուստներ կկրի ունևոր մարդկանց հարցում․ սպասվում է, որ մինչև տարեվերջ երկիրը կլքի 2,8 հազար միլիոնատեր (դա միլիոնների կարողություն ունեցող մարդկանց 42 %-ն է)։

Վերլուծաբանները նաև նշում են, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դարձել են ռուսաստանցիների համար պակաս հարմար երկրներ, քանի որ նրանց ունեցվածքի նկատմամբ կարող են իրավաբանական և էթիկական հարցեր ծագել։ Ուստի ավելի գրավիչ երկրներ կդառնան ԱՄԷ-ն, Մալթան, Մոնակոն և նույնիսկ Մավրիկիան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿասյանով․ «Բալթյան պետությունները կլինեն հաջորդ թիրախը»
Հաջորդ հոդվածըՀռոմի պապ․ Ճգնաժամն Ուկրաինայում չի կարելի գնահատել «բարու ու չարի» սխեմայով