‘Ուշադրություն վարորդներ. Ծուղակ Երևան-Սևան ճանապարհին (տեսանյութ)’

6082

Յութուբ տեսահոսթինգում օգտատեր Արշակ Զաքարյանը տեսանյութ է տեղադրել, որը վերնագրված է «Ծուղակ Սևանի մայրուղու վրա»:

Տեսանյութում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երևան-Սևան ավտոճանապարհի այսպես կոչված «Աբովյանի գայու պոստի» մոտ Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) ծուղակ է նախապատրաստել վարորդների համար:

Երրորդ շարքով ընթացող վարորդների համար անսպասելիորեն շարքը դառնում է միայն շրջադարձի համար, և քանի որ այլևս հնարավոր չէ վերադասավորվել կողքի շարք՝ հոծ գծի պատճառով վարորդները ստիպված կամ խախտում են կատարում, կամ էլ հարկադրված շրջադարձ: Խախտում կատարողներին տեղում «որսում» են ՃՈ աշխատակիցները և տուգանում սխալ շարքով անցենլու համար: Նշենք նաև, որ նույն վիճակն է նաև այսպես կոչված «Սևանի գայու պոստում»:

Տվյալ ծուղակը նաև խցանումներ է առաջացնում Երևան-Սևան մայրուղու վրա, քանի որ վերջինս առանձ այդ էլ գերծանրաբեռնված է, իսկ ճանապարհի մի շարքն էլ  ծառայում է ՃՈ-ին, որպես ծուղակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ում ավարտվել է զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու գործով նախաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘ Փլուզվել են «Զվարթնոց» օդանավակայանի չգործող էստակադայի բազրիքները’