‘«Ուոթֆորդին» մեղադրում են ազգային պատկանելության պատճառով աշխատակցին աշխատանքից ազատելու մեջ’

1648

‘

«Ուոթֆորդի» նախկին գլխավոր բժիշկ Ռիչարդ Քոլինջը ակումբին դատի է տվել՝ կապված իրեն աշխատանքից ազատելու հետ։ Մասնագետը վստահ է, որ անգլիական թիմում կորցրել է աշխատանքը, քանի որ անգլիացի է, այլ ոչ թե իտալացի,- հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ պարբերականի «Ուոթֆորդը» հերքում է իր հասցեին մեղադրանքը։ Քոլինջին ազատել են աշխատանքից 2016/17 մրցաշրջանի ընթացքում։ Այդ ժամանակ թիմը ղեկավարում էր իտալացի մասնագետ Վալտեր Մացարին։ Քոլինջին ազատելուց հետո ակումբում նրա տեղը զբաղեցրել է իտալացի 6 մասնագետներից մեկը։ Նրանք հետագայում համալրել են Մացարիի շտաբը։

Քոլինջը որպես ֆիզիոթերապևտ է աշխատել «Ուոթֆորդում» 2002-2011 թվականներին։ 2015-ին նա ակումբ է վերադարձել որպես թիմի գլխավոր բժիշկ։ Մացարին հեռացել է «Ուոթֆորդից» 2016/17 մրցաշրջանի ավարտին։

‘

Նախորդ հոդվածը‘El Mundo. «5 տարվա ընթացքում Նեյմարը «Բարսելոնայի» վրա արժեցել է 205 միլիոն եվրո»’
Հաջորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ն պատրաստ է 400 միլիոն եվրո ծախսել «Ռեալի» աստղին ձեռք բերելու համար’