‘Ուորլիքը գոհ է Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից’

732

Միացյալ Նահանգներին ոգևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Սոչիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված մեկնաբանությունում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա հատուկ գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ հանդիպման կողմերը հաստատել են իրենց պարտավորությունները երկխոսության շարունակության և խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: «Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, խնդրի կարգավորման համար կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նախորդ հոդվածը‘Խերարդո Մարտինոն գլխավորեց Արգենտինայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրուիֆ. «Մենք դեռևս չգիտենք, թե ինչպես կհամագործակցեն Մեսսին, Նեյմարը և Սուարեսը» ‘