‘Ուորլիք. Անցնող տարին հակասական էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’

1020

Ղարաբաղյան հակամարտության կարգավորան շուրջ բանակցությունների արդյունքներն անցնող տարում կարելի է հակասական համարել, Բազելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այս տարի մենք բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց արձանագրեցինք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երեք անգամ հանդիպեցին, ջանքեր գործադրվեցին երկխոսության ամրապնդման ուղղությամբ:

Միաժամանակ հետևնթաց տեղի ունեցավ`իրավիճակի ամառային սրացումը շփման գծում, հայկական ուղղաթիռի ոչնչացումը, մարդկային կորուստները»,- ասել է նա: Ստեղծված իրավիճակում ամերիկացի դիվանագետը կարևորել է նախագահների մակարդակով հանդիպումների շարունակումը և այդ հարցում ամեն կերպ աջակցելու պատարստակամություն հայտնել:

Նախորդ հոդվածը‘Մամեդյարովը և Մինսկի միջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի դեսպանը Մեծ Եղեռնի մասին հայտարարությունների համար կանչվել է Բուխարեստ — CivilNet’