‘Ուորլիք. Հակամարտությունը այլեւս սառեցված չէ’

912

Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլեւս սառեցված չէ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը  իրենց մեծապես անհանգստացնում է եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:   «Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը  մեզ մեծապես անհանգստացնում է եւ անշուշտ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում: Հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում: Մենք հուսով ենք նաեւ, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջնթացի հանգեցնել»,- նշել է Ուորլիքը ։

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից’
Հաջորդ հոդվածը‘Սոչիում ՌԴ նախագահը բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ’