‘
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ուսանողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են նաև Համաժողովրդական շարժման անդամ կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները:
Համաժողովի ընթացքում թե′ նախաձեռնության հեղինակները և թե′ կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին, քննադատել գործող իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը, որի բացասական ազդեցությունն ուսանողների կյանքում օրեցօր ակնհայտ է դառնում:
Համաժողովն իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժմանը և ավարտից հետո միացել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Եռյակի կազմակերպած հավաք-երթին:
‘