‘Ուսանողները ԿԳՆ մոտ են, պահանջում են հանդիպում նախարարի հետ’

3649

Այսօր նորից ցույց եւ դասադուլ են սկսել մի խումբ ուսանողներ, որոնք բողոքում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ: Ուսանողները պահանջում են չվերացնել տարկետման գործող իրավունքը: Այս պահին ուսանողները գտնվում են ԿԳ նախարարության շենքի դիմաց եւ պահանջում են հանդիպում նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

Ուսանողների մոտ դուրս եկած նախարարության աշխատակիցները հայտարարեցին, թե Մկրտչյանը պատրաստ է ընդունել 10 պատվիրակի եւ ԶԼՄ ներկայացուցիչների: Ուսանողներն իրենց հակընդդեմ առաջարկը ներկայացրին. Լեւոն Մկրտչյանը գա ԵՊՀ եւ այնտեղ հանդիպի բոլորի հետ: Եթե ոչ, նոր կքննարկեն նախարարի առաջարկած տարբերակը: Այս պահին ուսանողները սպասում են Լեւոն Մկրտչյանի պատասխանին: 

Նախորդ հոդվածը‘Զյուգանով. «Ես շարժման առաջնորդն եմ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’